48690 դիտում
22:09 05-10-2015
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2 տարեկան երեխան ճանապարհին մահացել է
Այսօր` հոկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ կանչով մեկնել են Զվարթնոց թաղամասի Թորոմոնյան 13 տուն, որտեղից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին 2 տարեկան երեխան մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Հիվանդանոց են մեկնել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանն ու քննիչ Հայկ Քյասինյանը:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխայի` 2 տարեկան Տիգրան Մարուքյանի մահվան պատճառը եղել է այն, որ սնվելու ժամանակ կերակուրը մնացել է նրա կերակրափողում, ինչի հետևանքով շնչուղիները չեն գործել:
Փաստի առթիվ քննիչ Հ. Քյասինյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27460 դիտում
12:01 27-11-2014
Արտակարգ և ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 15-ամյա երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է