Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել
Հոկտեմբերի 5-ին, ժամը 10.16-ից 10.28-ը Կոտայքի մարզի Քանաքեռավան, Նոր Արտամեդ, Նոր Գեղի և Եղվարդ համայնքների տարածքներում տեղակայված 10 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 566 կրակոց:
ժամը 10.20-ից 10.33-ը Արարատի մարզի Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, և Մասիս համայնքների տարածքներում տեղակայված 10 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 281 կրակոց:
Շիրակի մարզի Լանջիկ համայնքում տեղացել է թույլ կարկուտ, որը <<ՄԵՎԱՆԾ>> ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:
ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ