Համաշխարհային բանկը նվազեցրել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը նվազեցրել է Արևելյան Ասիայի և Օվկիանիայի երկրների տնտեսական աճի կանխատեսումները՝ չինական շուկայի անորոշության, ինչպես նաև տոկոսադրույքների հարցում ԱՄՆ-ի սպասվելիք նոր մարտավարության ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Հրապարակված զեկույցի համաձայն՝ 2015 թվականին սպասվում է, որ նշված տարածաշրջանի պետությունների ընդհանուր Համախառն ներքին արդյունքը, ներառյալ՝ Չինաստանը, կազմելու է 6,5%, իսկ 2016 թվականին՝ 6,4%:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նրա ՀՆԱ-ի աճի տեմպը 2015-ին կկազմի 6,9%, իսկ 2016-ին՝ 6,7%: