Կենտրոնական բանկը նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը. «ՀԺ»
«ՀԺ»- գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկը անցած շաբաթ հրապարակած «Գնաճի հաշվետվություն» զեկույցում նվազեցրել է այս տարվա համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը:
Ըստ այդ կանխատեսման` այս տարի տնտեսությունը կաճի 3.9 տոկոսով: Թերթը նշում է, որ ՀՀ 2014-ի պետական բյուջեի հիմքում դրված է տնտեսական 5.2 տոկոս աճի կանխատեսում: ՀՀ կառավարության 2014 թվականի ծրագրի համաձայն, տնտեսական աճը պետք է լիներ 5 տոկոսի միջակայքում:
Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրերում 2014 թվականի համար կանխատեսվում էր 5-ից 7 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը ԿԲ-ն պայմանավորել է «Հայաստանի աոևտրային և ներդրումային խոշոր գործընկեր Ռուսաստանի տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։