Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 29 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: