211652_close_icon
views-count2350 դիտում article-date 12:32 04-10-2015

Այսօր Երևանում կիսամարաթոն կանցկացվի. որոշ փողոցներում դադարեցվել է երթևեկությունը

Այսօր` հոկտեմբերի 4-ին, Երևանում կիսամարաթոն կանցկացվի, որի ժամանակ հավաքված միջոցները կուղվեն ի ծնե մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների օգնությանը: Կիսամարաթոնն անց է կացվում «Էրեբունի-Երևան 2797» միջոցառման շրջանակում և կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով: [b]Միջոցառման անցկացմամբ պայմանավորված` հոկտեմբերի 4-ին` առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: [/b] Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի փողոցները: Երթևեկության համար նշված ժամանակահատվածում փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն նաև Հաղթանակի կամուրջը, Արգիշտի, Բեյրութի փողոցները, Աբովյան փողոցի մինչև Պուշկինի փողոց, Սախարովի հրապարակից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածները:

Նմանատիպ նյութեր