Գվատեմալայում սողանքի զոհերի թիվը հասել է 79-ի
Գվատեմալայում սողանքի զոհերի թիվը հասել է 79-ի։ Այս մասին հայտնում է АСС-ը` վկայակոչելով տեղի փրկարար ծառայությունների հայտարարությունը:
Փրկարարները շարունակում են ցեխակույտերի միջից դուրս հանել զոհերի մարմինները, ողջ մնացածների որոնումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ անհետ կորած է համարվում Սանտա Կատարինա Պինուլա գյուղի ավելի քան 300 բնակիչ։