Ռուսաստանը հարվածներ է հասցնում, սակայն չի նկատում Ասադի չափավոր հակառակորդների և ԻՊ-ի միջև տարբերությունը. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Սպիտակ Տանը, հայտարարել է, որ երբ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցնում Սիրիայում, չի նկատում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Բաշար Ասադի չափավոր հակառակորդների միջև տարբերությունը, հայտնում է BBC-ն:
«Ռուսաստանի տեսանկյունից նրանք բոլորն էլ ահաբեկիչներ են»,-ընդգծել է նա:
Վերջինիս խոսքով՝ այդկերպ Ռուսաստանը խթանում է սիրիական հակամարտության խնդրի կարգավորման հետմղմանը և նպաստում ԻՊ-ի ամրապնդմանը:
Այդուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի և Իրանի իշխանությունների, ինչպես նաև միջազգային կոալիցիայի գործընկերների հետ, որպեսզի հասնեն Սիրիայում փուլ առ փուլ իշխանափոխության: