Լոնդոնում ձերբակալել են OPEC-ի նախագահին
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) գործող նախագահ, Նիգերիայի նավթի նախկին նախարար Դիզանի Էլիսոն-Մադուեկեին: Այդ մասին հայտնել է International Business Times-ը:
Թերթի փոխանցմամբ՝ բացի նրանից, ձերբակալվել է ևս 4 անձ: Բոլոր ձերբակալվածները կասկածվում են հսկայական գումարների շորթման և կոռուպցիայի մեջ:
Առայժմ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները չեն հաստատել ձերբակալումները և պաշտոնական արձագանք չեն տվել շրջանառվող լուրերին: