3009 դիտում
08:12 03-10-2015
Փոխանակումն արված է՝ Տիգրան Խաչատրյանից հետո այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ը գրում է. «Դեռևս հուլիսի 28-ի համարում կանխատեսել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի միջոցով լուծվելու է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված մարզպետի որդուն «ազատելու» հարցը։ Ինչպես հայտնի է, մահափորձի գործով կալանավորվածների մեջ է նաև Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը։
Վերջինս ծեծի գործով տուժող Ջաքարյան եղբայրների մտերիմն է։ Հենց այս փաստը հաշվի առնելով էլ «Ժողովուրդ»–ը երկու ամիս առաջ կանխատեսել էր, որ կողմերն, ի վերջո, «փոխանակում» են անելու՝ Տիգրան Խաչատրյանի ազատությունն ընդդեմ Արա Բուդաղյանի։ Տիգրան Խաչատրյանին ազատելու համար անհրաժեշտ էր, որպեսզի տուժողները չբողոքեին։ Այս խնդիրը լուծվեց, և մարզպետի որդին արդեն ազատության մեջ է։ Ուստի, ենթադրվում է, որ այժմ հերթը հասել է Արա Բուդաղյանին ազատելուն, և իսկապես խնդիրը կփակվի «ոչ ոքի» արդյունքով՝ Ավետիք Բուդաղյանի կյանքի գնով»։
Նմանատիպ նյութեր
5259 դիտում
16:53 15-10-2020
Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել
1185 դիտում
16:10 28-12-2022
Պրոբացիայի ծառայության և ՊԵԿ-ի միջև տվյալների փոխանակումն ավտոմատացվել է
Այս բաժնից
1723 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»