«Թալիբանը» ստանձնել է Աֆղանստանում ամերիկյան ռազմական օդանավի խոցման պատասխանատվությունը
«Թալիբան» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել Աֆղանստանում ամերիկյան Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային օդանավը խոցելու պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդել է France Presse գործակալությունը:
Վերջինի տվյալներով՝ թալիբները հայտարարել են, որ խոցել են ինքնաթիռը, սակայն Պենտագոնը պատախանել է, որ ինքնաթիռը չի խոցվել:
Ինքնաթիռը վայր էր ընկել Աֆղանստանի արևելյան հատվածում: Վթարից զոհվել էր ինքնաթիռում գտնվող 6 ամերիկացի զինվորականները և միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի 5 քաղաքացիները: Մահացել էին ևս 3 հոգի՝ Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր այդ պահին գտնվել են ինքնաթիռի կործանման վայրում: