Նավթի գները փոքր-ինչ բարձրացել են
Նավթի համաշխարհային գներն այսօր փոքր-ինչ բարձրացել են: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 08:05-ին Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,7%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48,01 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1%-ով՝ կազմելով 1 բարելի դիմաց 45,23 ԱՄՆ դոլար:
Գների բարձրացման խթան են հանդիսացել ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների նվազման մասին տվյալները: