Սիրիական ճգնաժամը բեկումնային փուլում է. Իրանի ԱԳ նախարար
Սիրիական ճգնաժամը հասել է բեկման եզրին: Այժմ միջազգային հանրությանը ավելի պարզ է դարձել, թե ինչ է կատարվում այնտեղ: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մերձարևելյան հարցով նիստում իր ելույթի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նա նշել է, որ դա ուրախալի փաստ է, իսկ Իրանը կշարունակի աշխատել սիրիական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ:
Զարիֆը նաև կոչ է արել բոլորին աջակցել Սիրիայի ներքին քաղաքական իրավիճակի կարգավորմանը: «Դա իրավիճակից դուրս գալու միակ ուղին է»,-ընդգծել է Իրանի արտգործնախարարը: