Ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր ամպ
2015 թ.-ի սեպտեմբերի 30-ին ժամը 16.30-ից 16.38-ը Արմավիրի մարզի Վանանդ և Կողբավան համայնքների տարածքներում տեղակայված 20 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 1624 կրակոց:
Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարման դեպքեր տեղի չեն ունեցել:
ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ