9636 դիտում
12:57 30-09-2015
Տպագրվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հուշարձանների քարտեզ-ուղեցույցներ
«Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի քարտեզ-ուղեցույցներ» ծրագրի շրջանակներում «Թվային հուշարձան» կրթադաստիարակչական հասարակական կազմակերպությունը տպագրել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի հուշարձանների 3000-ական քարտեզ-ուղեցույցներ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Հրատարակված քարտեզ-ուղեցույցները հնարավորություն կտան ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկներին առավել հանգամանորեն ծանոթանալ ՀՀ պատմամշակութային հուշարձաններին և բնական միջավայրին:
Մինչ այժմ նման քարտեզ-ուղեցույցներ են տպագրվել միայն Լոռու և Տավուշի մարզերի հուշարձանների վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ մյուս մարզերի հուշարձանների մասին ևս տպագրել այսպիսի նյութեր:
«Թվային հուշարձան» կրթադաստիարակչական ՀԿ-ի նախագահ Արմեն Գևորգյանը նշեց, որ իրենց նպատակն է քարտեզ-ուղեցույցների տարածման միջոցով խթանել և զարգացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում զբոսա¬շր¬ջու¬թյունը: Այնուհետև նկատեց. «Նման քարտեզ-ուղեցույցները կարող են նպաս¬տել ոչ միայն էկոտուրիզմի, այլև զբոսաշրջության ցանկացած ձևի զար¬գաց¬մանը: Առաջարկվող քարտեզ-ուղեցույցների շնորհիվ էկոտուրիզմի սիրահարներին հնարավորություն կտրվի այցելել ոչ միայն ավտոճանապարհներով ապա¬հովված, լայն ճանաչում ունեցող վայրեր, այլև լինել միայն կածաններով հասանելի բազմաթիվ հնավայրերում»:
Հավելենք, որ քարտեզ-ուղացույցները տրամադրվելու են տուրիստական գործակալանություններին, մարզային կենտրոններին, դպրոցներին ու կրթական այլ հաստատությունների:
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
[/b]
[img]/ups/images/0759428001443600616728630.jpg[/img][img]/ups/images/0173323001443600614876462.jpg[/img][img]/ups/images/0520620001443600611590145.jpg[/img][img]/ups/images/088094800144360061033048.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
10308 դիտում
22:09 20-06-2017
«Սյունիքի մարզ. պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը» կնպաստի հայրենաճանաչությանը և կխթանի զբոսաշրջությունը
747 դիտում
14:50 07-10-2016
Երիտասարդ կամավորները բաժանում են «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության տեղեկատվական ուղեցույցներ
Այս բաժնից
1045 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
655 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
523 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար