Ժիրինովսկին դատի է տվել Գորբաչովին
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դատական հայց է ներկայացրել ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ, հաղորդում է BBC-ն:
Հայցադիմումում նշված է, որ լիբերալների առաջնորդը վրդովված է Գորբաչովի հեղինակած «Կրեմլից հետո» գրքում իր հասցեին արած արտահայտություններից, որոնք վարկաբեկում են իր հեղինակությունը:
Որպես փոխհատուցում՝ Ժիրինովսկին Գորբաչովից պահանջում է 1 մլն ռուբլի: