211652_close_icon
views-count1394 դիտում article-date 14:36 10-10-2014

Գորբաչովին դուրս են գրել հիվանդանոցից

ԽՍՀՄ-ի առաջին նախագահ Միխեիլ Գորբաչովին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին նա հայտնել է Интерфакс գործակալությանը: Նա հայտարարել է, որ այսօր իր առողջական վիճակն ավելի լավ է, քան երեկ էր, ինչն էլ բժիշկներին հնարավորություն է տվել իրեն դուրս գրելու հիվանդանոցից: Գորբաչովը հավելել է, որ գնացել է անգամ աշխատավայր: 83-ամյա Նոբելյան մրցանակակրին հոսպիատալացրել էին երեկ երեկոյան: Այս տարի Գորբաչովը հիվանդանոցում է հայտնվում երկրորդ անգամ: 2014 թվականի ամռանը նա երկու շաբաթ անցկացրեց կլինիկայում՝ կապված անոթների ու հոդերի խնդիրների հետ:

Նմանատիպ նյութեր