Չեմպիոնների լիգա. «Չելսին» Պորտուգալիայում պարտվեց, Կիեւի «Դինամոն» Իսրայելում հաղթեց. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում G խմբում Լոնդոնի «Չելսին» Պորտուգալիայում 1:2 հաշվով պարտվեց «Պորտուին»:
Այս խմբի մյուս խաղում Կիեւի «Դինամոն» Թել Ավիվում հեշտ հաղթանակ տարավ «Մաքաբիի» նկատմամբ՝ 2:0:
2-րդ տուրից հետո «Պորտուն» եւ «Դինամոն» 4-ական միավորով առաջատարներն են: «Չելսին» 3 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Մաքաբին» միավոր չունի:
[b]Չեմպիոնների լիգա, 2-րդ տուր, G խումբ[/b]
«Պորտու» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 2:1
Անդրե, 39, Մայկոն, 52 – Վիլիան, 45+1
«Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) - «Դինամո» (Կիև, Ուկրաինա)՝ 0:2
Անդրեյ Յարմոլենկո, 4, Մորաես, 50