Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-«Բայեր». մեկնարկային կազմերը
Այսօր կայանում են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրի առաջին ութ հանդիպումները:
Այդ հանդիպումներից առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում «Բարսելոնա»-«Բայեր» մրցավեճը, քանի որ կատալոնացիները խաղալու են առանց Լիոնել Մեսիի, եւ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի ֆուտոլ կցուցադրի «Բարսան» առանց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի:
Թիմերը խաղադաշտ կմտնեն հետեւյալ մեկնարկային կազմերով.
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվես, Պիկե, Մասկերանո, Մաթյո, Բուսկետս, Ռակիտիչ, Ինյեստա, Սանդրո, Սուարես, Նեյմար:
«Բայեր». Լենո, Դոնատի, Ջոնաթան Տա, Պապադոպուլոս, Վենդել, Կրամեր, Լարս Բենդեր, Կամպլ, Չալխանօղլու, Բելարաբի, Էրնանդես:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: