3956 դիտում
18:30 28-09-2015
Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է. Զգուշացեք այդ հիվանդությունից
Այսօր` սեպտեմբերի 28-ին, Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Բնության մեջ վարակի հիմնական աղբյուրը և պահոցը (ռեզերվուար) գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետներն են, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները:
Մարդու համար վարակի աղբյուր կարող են լինել հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը պայմանավորված է վնասվածքի/կծվածքի տեղակայմամբ, ծանրությամբ և կարող է տատանվել մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում` մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում):
Կատաղություն հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, արագ ոչնչանում է մինչև 560 տաքացնելիս:
Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կծելու, մաշկը թքոտելու դեպքում, մանավանդ, երբ կա մաշկի վնասվածք, ԱՆՄԻՋԱՊԵՍ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:
Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:
[b]ՀՀ առողջապահության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
12:38 28-09-2015
Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՅԴ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ
2229 դիտում
16:02 28-09-2016
Այսօր Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է
1781 դիտում
14:04 24-03-2015
Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Այս բաժնից
997 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
880 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
769 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին