Մոսկվայում տեղի է ունեցել դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը
Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում տեղի է ունեցել դուդուկի երկրորդ միջազգային փառատոնը, հաղորդում է Interfax-ը:
Տարբեր երկրներից ժամանած հայ երաժիշտներն իրենց ստեղծագործություններն են ներկայացրել հանդիսատեսին: Հնչել են հայկական ժողովրդական երգեր, ռուսական և արտասահմանյան էստրադայի կատարումներ:
Մասնակիցներից ամենակրտսերը 8-ամյա Թաթուլ Համբարձումյանն էր, ով իր կատարմամբ հիացրել է հանդիսատեսին: