211652_close_icon
views-count1050 դիտում article-date 20:12 18-04-2015

Ապարանի ոստիկանները 101 փամփուշտ, պայթուցիչ և հակատանկային նռնականետի արկ են հայտնաբերել

Ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նիգավան գյուղ տանող ճանապահից ձախ` մեծ քարի մոտ, զինամթերք կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 101 փամփուշտ, պայթուցիչ և հակատանկային նռնականետի արկ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր