34365 դիտում
10:30 28-09-2015
Կոտայքի մարզում 18-ամյա վարորդը Toyota Land Cruiser Prado-ով հայտնվել է Մարմարիկ գետում. ի՞նչ են մտածում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի բնակիչ, 18-ամյա Կարեն Միսակյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 75 VZ 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 8.6 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և հայտնվել Մարմարիկ գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արմեն Գալստյանի և հերթապահ վարորդ Կարեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Աշոտ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ հետո քաղաքացիների օգնությամբ գետից դուրս բերել այն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ եթե Կապի և տրանսպորտի նախարարությունը կամ Կոտայքի մարզպետարանը ճանապարհին պաշտպանիչ արգելապատնեշներ տեղադրած լինեին, ապա թե այս, թե մյուս վթարի հետևանքով ավտոմեքենան չէր հայտնվի գետում, իսկ միայն այս տարի 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են հայտնվել Մարմարիկ գետում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)