211652_close_icon
views-count7370 դիտում article-date 15:23 26-09-2015

Հակառակորդի կողմից վիրավորված 16 զինծառայողներից 2-ը Զովունիից են, 1-ը՝ Եղվարդից

Հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից երկուսը Զովունիից են, իսկ մեկը՝ Եղվարդից։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրանք են՝ Սաֆար Սաֆարյանը՝ Եղվարդից , Սերգեյ Էլոյանը՝ Զովունիից, Արման Ստեփանյանը՝ Զովունիից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր