211652_close_icon
views-count2571 դիտում article-date 14:36 14-11-2015

Ամիսներ առաջ հակառակորդի կրակոցից վիրավորված 16 զինծառայողներից Կարենը դուրս է գրվել հոսպիտալից. գյուղում նրան հերոսին վայել են դիմավորել

Հակառակորդի կողմից սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից Կարեն Վարդանյանը դուրս է գրվել հոսպիտալից եւ արդեն տանն է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը։ Գյուղապետը նշեց, որ տղային 10-օրյա արձակուրդ են տրամադրել՝ մայրական խնամք: Նա նշեց, որ ինչպես և խոստացել էին, հերոսին վայել են դիմավորել Կարենին՝ շնորհակալագրով եւ դրամական պարգեւով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարեն Վարդանյանը Ծովակ գյուղից է։ Ընտանիքիում 5 երեխա են։ Նա միակ տղան է։ Քույրերը անչափահաս են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ծովակի գյուղապետը։ Նաեւ նշել էր, որ Կարենի հայրը հաշմանդամ է։ Անապահով պայմաններում են ապրում։ Լուրը լսելուց հետո ծնողները գիշերը գնացել էին Արցախ՝ Կարենի մոտ։ Նրան վիրահատել էին։ «Կարենի ծնողները դեռ նրա մոտ են։ Կարենը ազդրերի շրջանում մի քանի բեկորային վիրավորում էր ստացել։ Կատարվածը սարսափելի էր, բայց մենք սպասում ենք նրա գալուն։ Հերոսի նման ենք Կարենին դիմավորելու։ Եվ գյուղապետարանի կողմից նաեւ դրամական օգնություն ենք փոխանցելու»,- ավելացրել էր գյուղապետը։

Նմանատիպ նյութեր