11719 դիտում
13:52 26-09-2015
Հակառակորդի կողմից վիրավորված 16 զինծառայողներից 3-ը Երեւանից են․ նրանցից Ռոբերտն էլ զոհվել է
Հակառակորդի կողմից երեկ՝ սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից 3-ը Երեւանից են։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրանք են՝ Հայկ Հովհաննիսյանը՝ Երեւանից, Սեդրակ Ղարիբյանը՝ Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանից, Խաչատուր Պապիկյանը՝ Երեւանի Կոնդ թաղամասից։
Ցավոք, Ռոբերտ Մկրտչյանը, ինչպես ավելի վաղ նշել էինք, զոհվել է։ Նա էլ Երևանի Արցախի փողոցից էր։
Վիրավորված զինծառայողներն են՝ Վանիկ Մարտիրոսյանը, Արկադի Մուրադյանը, Խաչատուր Պապիկյանը, Սաֆար Սաֆարյանը, Արման Ստեփանյանը, Ռազմիկ Խաչատրյանը, Հայկ Հովհաննիսյանը, Հարություն Թովմասյանը, Կարեն Վարդանյանը, Թաթուլ Պողոսյանը, Սերգեյ Էլոյանը, Յաշա Բաղդասարովտ, Նարեկ Փարումյանը, Կարեն Երեմյանը, Վուրգ Գալստյանը, Սեդրակ Ղարիբյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ` Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նմանատիպ նյութեր
7700 դիտում
15:23 26-09-2015
Հակառակորդի կողմից վիրավորված 16 զինծառայողներից 2-ը Զովունիից են, 1-ը՝ Եղվարդից
2263 դիտում
15:12 02-09-2015
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողներից 22-ամյա Գոռը եկել էր Հայաստան՝ հայրենիքին պարտքը վերադարձնելու
Այս բաժնից
658 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
499 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ