Մեքքայում ողբերգության զոհերի թիվը հասել է 310-ի. տեսանյութեր
Մեքքայում հաջի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 310-ի: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության վարչությունը:
CNN-ի փոխանցմամբ՝ հրմշտոցը սկսվել է Մինայի շրջանում, որտեղ մի քանի հարյուր հազար մարդ է հավաքվում և վրաններ են խփվում:
Հաղորդվում է ավելի քան 450 վիրավորի մասին: