Մեքքայում ալ-Խարամ մզկիթում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 107-ի
Մեքքայի ալ-Խարամ մզկիթի վրա նախօրեին վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի: Այդ մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Վիրավորների թիվն առայժմ 238 է: Ավելի վաղ հաղորդվում էր 87 զոհի և 183 վիրավորի մասին:
Մինչև այս պահը դեպքի վայրում աշխատում են փրկարարները:
Ալ-Խարամն աշխարհում ամենամեծ մզկիթն է, որի ներսում է գտնվում գլխավոր Քաաբ սրբավայրը: