Սիրիայի հակամարտության կարգավորման համար Իրանը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Թուրքիան պետք է համագործակցեն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու համար Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ն պետք է համագործակցեն:
«Ես Սիրիայի հարցում Ռուսաստանի կողմից որոշակիություն չեմ նկատել: Նպատակահարմար կլինի ներգրավել դրանում նաև Իրանին և ԱՄՆ-ին: Հակամարտության կարգավորման գործընթացը պետք է անցնի առանց Ասադի, սակայն նրան կարելի է ընդգրկել անցումային շրջանում»,-ասել է Էրդողանը:
Նա քննադատել է ԱՄՆ-ի գործողությունները, որոնք աջակցում են Քրդական աշխատավորական կուսակցությանը՝ ասելով, որ այն չի տարբերվում «Իսլամական պետություն»-ից: