211652_close_icon

Խոշտանգման դեպքով հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

views-count1068 դիտում article-date 13:16 23-09-2015
Ձերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն խոշտանգել են՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Քաղաքացի Ալբերտ Ե.-ի հաղորդման հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր