211652_close_icon
views-count1259 դիտում article-date 23:15 22-09-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բաթումում

Սեպտեմբերի 21-ին Բաթումում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Աջարիայի համայնքային կառույցների և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության համատեղ ջանքերով: Միջոցառմանը ներկա էին Բաթումի փոխքաղաքապետեր Բագրատ Մանվելիձեն ու Ալեկո Միթաիշվիլին, Աջարիայի Կառավարության աշխատակազմի պատասխանատուներ, Բաթումի ազգային համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, աջարահայ համայնքի ներկայացուցիչներ: Իրենց ելույթներում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ինչպես նաև աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը խոսեցին ՀՀ անկախության հաստատման պատմության, հայ ժողովրդի կյանքում վերջինիս դերի ու նշնակության մասին` վերահաստատելով Մայր Հայրենիքը շենացնելու ու հզորացնելու հրամայականը: Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Բաթումի փոխքաղաքապետ Բագրատ Մանվելիձեն, բանաստեղծ Լևան Գլոնտին, հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ Գրիգոր Վարդանյանն ու Սահակ Տալիթյանը: Միջոցառմանը ելույթ ունեցան բաթումահայ երգչուհի Էլիզա Շատվորյանը և Աջարիայի «Բաթումի» երգչախումբը, որի մենակատար Չաբուկա Սուրմանիձեն հայերենով կատարեց հանրահայտ «Էրեբունի-Երևանը»:

Նմանատիպ նյութեր