4901 դիտում
20:15 23-09-2016
Բաթումում նույնպես ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպեց ընդունելություն, որին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության, խորհրդարանի, Բաթումի քաղաքապետարանի ղեկավարները, Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության ու առողջապահության նախարարները, այլ պաշտոնյաներ, գիտակրթական, հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդներ և աջարահայ համայնքի անդամներ:
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության 25-ամյա ուղուն, արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև հայ-վրացական բարեկամական հարաբերությունների պատմությանն ու հեռանկարներին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն` անդրադառնալով հայ-վրացական ավանդական բարեկամությանը, ապակենտրոնացված համագործակցության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ այդ համատեքստում ընդգծելով աջարահայ համայնքի կարևոր դերը:
Ելույթներ ունեցան նաև Աջարիայի Գերագույն խորհրդի (խորհրդարան) նախագահ Ավտանդիլ Բերիձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Հայ Առաքելական եկեղեցու Աջարիայի, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Ընդունելությանը կատարումներով հանդես եկան հայկական «Աղբյուր» երգչախումբը, Բաթումի քաղաքապետարանի «Բաթումի» վոկալ համույթն ու հայ համայնքը ներկայացնող մի շարք կատարողներ:
Նմանատիպ նյութեր
10411 դիտում
15:01 23-09-2017
Բաթումում տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
5450 դիտում
12:52 26-02-2018
Բաթումում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
559 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5479 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի