Տևեսը հիվանդանոցում այցելել է ֆուտբոլիստին, որի ոտքը կոտրել էր
Արգենտանական «Բոկա Հունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը անձամբ ներողություն է խնդրել «Արգենտինոս Հունիորս» թիմի կիսապաշտպան Էսեկիել Ամից, որի ոտքը կոտրել էր Արգենտինայի առաջնության վերջին տուրում:
Արգենտինայի հավաքականի 31-ամյա խաղացողը Ամին այցելել է հիվանդանոց: Սեպտեմբերի 23-ին Էսեկիելը երկրորդ անգամ կվիրահատվի:
«Շնորհակալ եմ Կառլիտոսին, որը եկավ տեսակցելու ինձ», ասել է 21-ամյա Ամը: