211652_close_icon
views-count869 դիտում article-date 21:29 22-09-2015

Փոխարտգործնախարար Նազարյանն ընդունեց Ռումինիայի խորհրդարանականներին

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լազլո Բորբեյի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը կարևորվեց երկու երկրների միջև միջխորհրդարանական ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Քննարկվեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հացերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մարտահրավերին, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամի առնչությամբ Եվրոպայում հումանիտար և քաղաքական արձագանքին:

Նմանատիպ նյութեր