211652_close_icon
views-count3004 դիտում article-date 17:34 22-09-2015

Հանդիպում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության և անձնակազմի հետ. տեսանյութ և ֆոտոռեպորտաժ

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարության և անձնակազմի հետ: Ոստիկաններին և նրանց ընտանիքներին շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ծառայության կազմակերպման խնդիրներին: Ոստիկանության պետը նշեց, որ բարեփոխումների արդյունքում արդեն իսկ որակական տեղաշարժ է կատարվել ոստիկանության Երևան քաղաքի ու ենթակա ստորաբաժանումների գործունեության մեջ, և համոզմունք հայտնեց, որ առաջիկայում այդ գործընթացն անշրջելի կդառնա: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև ոստիկանության ծառայողների պատրաստականության ամենօրյա բարձրացման, մասնագիտական ունակությունների կատարելագործման ու աշխատաոճի արդիականացման անհրաժեշտությունը, ինչը ոստիկանության մարդակենտրոն գործունեության հաջողության գրավականն է: Ոստիկանության պետը անձնակազմին շնորհակալություն հայտնեց հասարակական կարգի պահպանման ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և հանդուրժողականության համար՝ նկատելով, որ լինելով քաղաքացու կողքին, ոստիկանությունն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում պետք է անի ամեն ինչ հասարակական կարգուկանոնի և անվտանգության ապահովման համար: Հանդիպման ավարտին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի խումբ ծառայողներ՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի ապահովման և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես և ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի քսանչորսերորդ տարեդարձի, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով արժանացան խրախուսանքների: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր