815 դիտում
15:55 22-09-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,16 մլն. դրամ
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.09.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 420.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.4 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում` և հաշվարկվել է 57.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի կողմից կատարված շրջայցերի արդյունքում արձանագրվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման մեկ դեպք, որի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Լոռու տարածքային բաժնին հանձնված` 10 հատ լոր տեսակի թռչուն որսալու վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է բադի և անտառային կաչաղակի ապօրինի որսի դեպք, ինչի քննության արդյունքում իրավախախտը ենթարկվել է 70.0 հզ.դրամ վարչական տուգանքի և կազմվել կենդանական աշխարհին հասցված վնասի 52.0 հազ.դրամի ակտ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,16մլն.դրամ:
Նմանատիպ նյութեր
751 դիտում
12:08 08-12-2014
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1,85 մլն. դրամ
887 դիտում
13:37 13-04-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 2 մլն.դրամ
901 դիտում
12:55 20-04-2015
ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 2.2 մլն. դրամ
Այս բաժնից
817 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ
496 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1201 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել