211652_close_icon
views-count845 դիտում article-date 10:36 21-09-2015

ՀՊՏՀ ուսանողները Անկախության 24-րդ տարեդարձը դիմավորեցին Եռաբլուրում

Այս տարի Անկախության օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բազում ուսանողներ դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում: Կեսգիշերին «Եռաբլուրում» հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց ՀՀ Անկախության հռչակագրի ընթերցումը: Այնուհետև միախմբված ուսանողները ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք: «Մեր այս միջոցառման նպատակը մեկն է` հիշել և արժևորել այն մարդականց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Միջոցառումն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։ [img]/ups/images/0035863001442811337735199.jpg[/img][img]/ups/images/0841802001442811335359032.jpg[/img][img]/ups/images/0955348001442811334477336.jpg[/img] [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր