1141 դիտում
17:52 18-09-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում:
Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, նրան է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ:
Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը, որը, ըստ նրա, էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1181 դիտում
16:40 05-02-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
3011 դիտում
14:59 09-11-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին
1178 դիտում
17:50 29-05-2014
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի դեսպանին
Այս բաժնից
571 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը