ԵԽԽՎ պատվիրակությունը Ադրբեջան կմեկնի
Սեպտեմբերի 21-ին 2-օրյա այցով Ադրբեջան կմեկնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը պետք է գնահատական տա այդ երկրի ընտրական օրենսդրությանը և նոյեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքին:
ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի, խորհրդարանական խմբերի և կուսակցությունների, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին եվրոպացի ներկայացուցիչները գրավոր հայտարարություն կանեն:
Պատվիրակությունը գլխավորելու է Խորդի Հուգլան (Իսպանիա), Ֆրանկ Շվաբեն (Գերմանիա), Ալեքսանդր Նիկոլսկին (նախկին Հարավսլավական Հանրապետություն), Էգեմեն Բաղըշը (Թուրքիա) և ԵԽԽՎ Մոնիթրինգային հանձնաժողովի համազեկուցող Ագուստին Կոնդեն: