ԵԽԽՎ նախագահը 5-օրյա այցով Ադրբեջան կմեկնի
                        ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերը սեպտեմբերի 21-ին պաշտոնական այցով կժամանի Բաքու, տեղեկացնում է Turan գործակալությունը;  Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարության մեջ: 
Այցի ծրագիրը չի հրապարակվում: Ենթադրվում է, որ Բրասսերի այցը կապված է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակի հետ: Նա պաշտոնական հանդիպումներ կանցկացնի ադրբեջանական իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 
2014 թվականի մայիսին Բրասսերը ժամանել էր Ադրբեջան, որտեղ մասնակցել էր մշտական հանձնաժողովի և գագաթաժողովի բյուրոյի նիստին: Դեռ այն ժամանակ ԵԽԽՎ նախագահը ցավով նշել էր, որ չի կարողացել հանդիպել РЕАЛ շարժման առաջնորդ, ձերբակալված Իլգար Մամեդովի հետ, ում ձերբակալությունը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական  դատարանը: Բրասսերը հայտարարել էր, որ հաջորդ այցի ժամանակ փորձելու է ամեն գնով հասնել նրան, որ կայանա իր և Մամեդովի հանդիպումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

