Թուրք ոստիկանները թալանել են Դիարբեքիրի հայ կաթոլիկ եկեղեցին
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի հայ կաթոլիկ եկեղեցին հայտարարված պարետային ժամին դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ:
Ինչպես տեղեկացնում է Asbarez.com-ը, Հասըլը թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին բավականին վնասվել է: Թուրք ոստիկանները չեն բավարարվել միայն եկեղեցու վրա հարձակում գործելով. նրանք հափշտակել են այնտեղ գտնվող որոշ պատմական իրեր:
Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանի փոխանցմամբ՝ կոտրված է եկեղեցու դռներից մեկը, գողացված են 6 պատմական նկարները, պահեստում գտնվող փորագրված պատմական քարերը:
Տեղի հայերը պատրաստվում են դիմել դատարան: Եկեղեցին կրել է մոտ 300 հազար թուրքական լիրայի չափով վնաս (մոտ 100 հազար դոլար):
[img]/ups/images/0347097001442553565855103.jpg[/img]