2423 դիտում
12:19 01-02-2014
Դիարբեքիրի հայկական եկեղեցին մնացել է առանց հոգևոր հովվի
Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարքբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին մնացել է առանց հոգևոր հովվի, այդ պատճառով էլ եկեղեցում կանոնավոր ծիսական արարողություններ չեն արվում, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1410]Ermenihaber.am[/url]-ը:
Եկեղեցին 32 տարի դադարից հետո 3 տարի առաջ վերաբացվել է Սուրբ Կիրակոս հայկական հիմնադրամի ջանքերով: Հիմնադրամի ղեկավար խորհրդի անդամ Գաֆուր Թյուրքայի պնդմամբ` իրենք արդեն այս հարցով դիմել է Պոլսո պատրիարքությանը, սակայն այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրիարքարանը հոգևորականների քանակի առումով խնդիր ունի, ու պատճառով դեռևս ոչ մեկին չեն կարող նշանակել:
Նա ասել է, որ քանի որ Թուրքիայում ճեմարաններ չեն գործում, հոգևորական դառնալ ցանկացողները Երուսաղեմում են կրթություն ստանում:
«Մենք չգիտենք, թե մեր եկեղեցում երբ հոգևորական կնշանակեն: Սա շատ կարևոր եկեղեցի է, և այստեղ պետք է կանոնավոր պատարագ մատուցվի» ,-ասել է նա:
2011 թ.-ին եկեղեցին 32 տարվա դադարից հետո նորից բացել է իր դռները հավատացյալների համար:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1410]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
17:34 20-11-2019
Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. ermenihaber.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1132 դիտում
17:29 08-02-2023
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին իր հարկի տակ կընդունի անօթևան մնացածներին
1618 դիտում
22:56 29-01-2015
Ներքին Դվինի ս. Հարություն եկեղեցու հոգևոր հովվի երազանքն իրականացավ
Այս բաժնից
415 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1018 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
688 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել