Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել «Բավարիան»
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դիտարկում է մարզչչական կարիերան շարունակելու հնարավորությունները:
Մրցաշրջանի ավարտից հետո Կլոպը մի քանի անգլիական ակումբների հետ աշխատելու հավանականությունն է դիտարկում, սակայն նրա գերակա է Մյունխենի «Բավարիան»:
Նշենք, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը ավարտվում է 2016 թվականի ամռանը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ 2016թ. Գվարդիոլան կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»: