211652_close_icon
views-count2598 դիտում article-date 17:00 17-09-2015

24-ամյա Ռուդիկը կյանքին վտանգ սպառնացող ծեծի է ենթարկել հեռախոսով կնոջ հետ վիրավորական արտահայտություններ արած տղամարդուն

24-ամյա Ռուդիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Պետրոսյանի կողմից կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս զրուցակցի հասցեին վիրավորական արտահայտություն կատարելու հարցով ծագած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ գլխով հարվածել է Ա.Պետրոսյանի դեմքին,բռունցքով ` ուսին,որովայնին,գցել գետնին,որից հետո ոտքով երկու անգամ հարվածել է որովայնին` Ա.Պետրոսյանին պատճառելով դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդի,արյունազեղումների,որովայնի բութ վնասվածքի,փայծաղի և միզապարկի պատռվածքների ձևով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր