211652_close_icon

Օսկանյանը խառն է. «Ժողովուրդ»

views-count2204 դիտում article-date 08:44 16-09-2015
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանին մասնակցեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո խորհրդարանի աշխատանքներին չէր մասնակցում: «Ժողովուրդ»-ը փորձեց Օսկանյանից պարզել՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է կուսակցություն հիմնել, որում պետք է ընդգրկվեն նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի այլ պատգամավորներ: Սակայն Օսկանյանը կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Նա երեկ գրեթե ողջ օրը խորհրդարանի իր աշխատասենյակում հանդիպումներ էր ունենում, և ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ էին ընթանում: Ըստ տեղեկությունների, Վ. Օսկանյանի հիմնադրելիք կուսակցությունը քաղաքական դաշտում պետք է ներկայացնի և պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի շահերը:

Նմանատիպ նյութեր