Աշխատանքային շրջայց Կենտրոն վարչական շրջանի հիմնանորոգվող մշակութային օջախներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում:
Քաղաքապետի խորհրդականը ծանոթացել է Կենտրոնում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015թ. ծրագրերով հիմնանորոգվող կրթամշակութային օջախներ:
Աշխատանքները ժամկետներում և հավուր պատշաճի իրականացնելու նպատակով շինբարեկարգման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]