211652_close_icon

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել

views-count2070 դիտում article-date 18:36 14-09-2015
Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում՝ «Ռոստովի» հետ խաղում (1:0) ազդրի մկանի վնասվածք է ստացել: «Մովսիսյանն արդեն բուժման կուրս է սկսել և բացառված չէ, որ կկարողանա շաբաթ օրը մասնակցել Կրասնոդարի «Կուբանի» հետ արտագնա հանդիպմանը», հայտնել է ակումբի մամլո ծառայությունը: Նշենք, որ «Ռոստովի» հետ խաղի ժամանակ Մովսիսյանը վնասվածքի պատճառով 61-րդ րոպեին փոխարինվեց:

Նմանատիպ նյութեր