Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Դուշանբե
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե: Այդ մասին տեղեկանում ենք Տաջիկստանի ԱԳ նախարարության թվիթերյան [url=https://twitter.com/MID_Tajikistan]էջից[/url]:
ՀՀ նախագահին օդանավակայանում դիմավորել է այդ երկրի վարչապետ Կոխիր Ռասուլզադան:
Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: