211652_close_icon
views-count2107 դիտում article-date 13:45 14-09-2015

«Չելսիում» ընդդեմ Մոուրինյոյի «բունտ» է հասունանում. տեսանյութ

«Չելսիում» լուրջ խռովություն է հասունանում ընդդեմ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի: Թիմի խաղացողներն ու աշխատակիցները դժգոհ են, որ Մոուրինյոն աշխատանքից ազատել է ակումբի բժիշկ Եվա Կարնեյրոյին: «Չելսիի» ֆուտբոլիստները այս ծագած հակասությունում աջակցում են Եվա Կարնեյրոյին, որի պատճառով Մոուրինյոյի փոխհարաբերությունները խաղացողների հետ լարվել են և դա անդրադարձել է թիմի արդյունքների վրա: Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարնեյրոյին աջակցում են նաև «Չելսիի» ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները, ինչպես նաև թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի կինը՝ Դարյա Ժուկովան: Սակայն Մոուրինյոն հրաժարվում է ներողություն խնդրել Կարնեյրոյից: Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր-լիգայի 5 տուրից հետո «Չելսին» արդեն 3 պարտություն է կրել և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր