Ռուսաստանը չի մասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին. Պուտինը՝ Օբամային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմերպության դեմ տարվող ցամաքային գործողություններին, փոխանցում է BBC-ն:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակերում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դիտարկում է սիրիական բանակին ռազմական աջակցությունն ընդլայնելու հնարավորությունը, սակայն մտադիր չէ անմիջական մասնակցություն ունենալ մարտերում:
Նա նաև չի բացառել, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի որոշ մեխանիզմներ և չնայած երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, սակայն Մոսկվան միշտ պատրաստ է Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացմանը: